18 / Հունիս / 2022 : 11-00

«Միսս ԱՊՀ 2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան (լուսանկարներ)

«Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի Գրան պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան։ Հայաստան ժամանած ժյուրիի 8 անդամները 23 գեղեցկուհիներից ընտրեցին լավագույնին։ Ժյուրին նրան մրցույթի հաղթող ճանաչեց։

«Անչափ շնորհակալ եմ նախևառաջ Հայաստանին հյուրընկալության համար։ Ես չեմ զղջում, որ Հայաստան եմ եկել, և դա չեմ ասում թագը ստանալու համար։ Հաճույքով ծանոթացա տեղի բնակիչների հետ և մշակույթին, իսկ թագ ստանալը պարզապես բոնուս էր»,- լրագրողներին ասաց մրցույթի հաղթող Դիանա Պերխանովան։


2-րդ տեղում է Վրաստանը ներկայացնող հայազգի Էմմի Մխիթարյանը:

3-րդ հորիզոնականում է Էստոնիայի ներկայացուցիչ Կարինա Նիզինկայան:

4-րդ տեղը զբաղեցրեց Եկատերինա Ֆշենցևան, որը ներկայացնում է Բելառուսը։



Մրցույթին մասնակցած 23 գեղեցկուհիները հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում: Յուրաքանչյուր երկիր ուներ 2 կամ 3 ներկայացուցիչ:


Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի պարուհիները, երգչուհի Իվետա Մուկուչյանը և այլք:

Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։

Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիին էր արժանացել Շուշան Երիցյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Sputnik Արմենիա
Դիտվել է 26439անգամ
Վերջին լուրեր