18 / Հունիս / 2022 : 11-12
Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը․ դիմորդները փորձել են դրսից ուղարկած պատասխաններն արտագրել (լուսանկարներ)
Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ հրապարակելով միասնական քննությունների ժամանակ դիմորդների հուշարար հնարամտությունների մասին։ Նման դեպքերում սովորաբար դիմորդները հեռացվում են քննասենյակներից։
«Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:
Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»,-գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:
«Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության 《ռազմավարն》 է։ Հարգելի ծնողներ, հարգելի դիմորդներ` մեր սիրելի երեխաներ, մի արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով, դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի ՄԻ ԱՐԵՔ։
Հ.գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն է` մտքի նման թռիչքը չի խրախուսվում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսակ Խաչանուշ Գրիգորյանը:
Այլ նորություններին հետևեք այստեղ
Այլ նորություններին հետևեք այստեղԱյլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
51306անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...