Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2022 : 10-26

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետոԱդրբեջանի պետական մարմինները եւ ԶԼՄ-ները տարածեցին տեղեկություն տարբեր միջադեպերի մասին, իբր որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ադրբեջանցի մի քանի զինվորներ։ Ադրբեջանը հերթական անգամ, հին ավանդույթի համաձայն, թաքցնում է մարտական կորուստները եւ դրանք ներկայացնում որպես դժբախտ դեպքեր։ Գրում է NEWS.am-ը։

Հունիսի 19-ի տեղեկատվության համաձայն՝ Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ադրբեջանցի երկու զինծառայող՝ մայոր Յուսիֆ Մահիր օղլի Մամեդլին (ծնվ. 1988թ.) եւ Ֆարիդ Սամիր օղլի Նասիբովը (ծնվ. 1999թ.) զոհվել են վթարի հետեւանքով։

Տեղեկացվել է, որ Հաթեմ Հայդեմիրովիչ Բայդաշովը (ծնվ. 1994թ.) ծայրահեղ վիճակում է։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ազգային անվտանգության ծառայության կապիտան Յոլչուզադե Նիզամի Վահիդ օղլուն։ Զինծառայողներին մարտական դիրք տեղափոխող մեքենան ընկել է ձորը։

ANAMA ականազերծման գործակալության աշխատակից Ալի Շուքուրովը (ծնվ. 1992թ.) պայթել է ականի վրա Ջեբրայիլի շրջանում։ Շուքուրովը պայթյունի հետեւանքով բազմաթիվ վիրավորումներ էր ստացել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20719անգամ
Վերջին լուրեր