20 / Հունիս / 2022 : 13-52

Փելեշյանը Էկրանից խոսեց իրեն հատուկ մեծությամբ

Հրապարակախոս, ռեժիոսր Հրանտ Վարդանյանը քիչ առաջ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Արտավազդ Փելեշյան

Փարիզ 2022թ․

Երկու օր առաջ Երևանի «Մոսկվա » կինոթատրոնում տեղի ունեցավ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի երևանյան առաջին դիտումը։

Այս ֆիլմն, այսօր շնորհիվ «Կարտիե» մշակութային հիմնադրամի՝ ցուցադրվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Ներկա եմ գտնվել Ամստերդամի, Փարիզի, Մոսկվայի ցուցադրություններին, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվել են բուռն ծափահարություններով, տեսել եմ ֆիլմից հետո դահլիճից դուրս եկող հանդիսատեսի մտածող, խորհող դեմքերը՝ բայց ինձ համար ամենից կարևոր կինոդահլիճը Երևանինն էր։ Ինքս ֆիլմին ծանոթ եմ դեռ մոնտաժային առաջին կադրերից, ձայն պատկեր կառուցվելուց, բայց Երևանի կինոդահլիճում ամենասպասելին էր։


Երբ ցուցադրումից առաջ ֆիլմը դատարկ դահլիճում միացրեցինք, որպեսզի տեխնիկական ստուգում կատարենք՝ հասկացա որ երևանի իմ մանկության, կինոին կապվելու, կինոն հասկանալու այս կինոդհալիճը ամենից կարևորն է։ Այդպես էլ եղվավ՝ ցուցադրման օրն այն լեփ-լեցուն էր, ոտքի կանգնած դիտեցին շատերը, որովհետև Փելեշյանը Էկրանից խոսեց իրեն հատուկ մեծությամբ։

Սա ֆիլմ զգուշացում է մարդկությանը,սա մի ֆիլմ է ,որի դիտման ժամանակ՝ մարդը հասկանում է թե ինչքան փոքր արարած է բնության ու տիեզերքի առաջ, թե ինչքան հզոր է բնությունն ու նրա կործանիչ ավերը։

Արտավազդ Փելեշյանի հայացքը դեպի այն ամենը ուր ապրում ենք՝ այլ է, տիեզերական է, որովհետև մարդ ստեղծագործողը ազատ է, իր մտքի, երևակայության, ասելիքի առումով, ազատ է ինչպես ճախրող թռչունի թռիչքը։
Աշխարհի այս ծայրահեղ լարված, ապոկալիպտիկ ժամանակաշրջանում՝ հատկապես կարևոր է ստեղծագործաղների հայացքը, նրանց բաց նյարդային ամբողջ համակարգը։Սա պիտի լավ հասկանան քաղաքականության մեջ մխրճված աշխարհի պարագլուխները, որովհետև միայն մշակույթն ու արվեստն է, որը կարողանում է անկեղծ և ճշմարտացի հանդես գալ, կատարվելիքի հայելային պատկերը ցուցադրել․ հասցնել՝ կինոյի, երաժշտության, գրականության, թատրոնի կերպարվեստի և մնացած ժամանակակից բոլոր միջոցների շնորհիվ»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5052անգամ
Վերջին լուրեր