Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2022 : 15-26

Պատրաստում ենք շա՜տ համեղ ամառային կարկանդակ խնձորով, ելակով և բալով

Պատրաստում ենք շա՜տ համեղ ամառային կարկանդակ խնձորով, ելակով և բալով։

Բաղադրիչներ`

• 5 ձու
• շաքարավազ 190 գ
• վանիլին
• կաթ 250 մլ
• կարագ 140 գ, հալած
• փխրեցուցիչ 1 թ.գ.
• ալյուր 440 գ
• 1 խնձոր, մաքրած և կտրատած խորանարդիկների
• ելակ 200 գ, կտրատած
• բալ 200 գ, առանց կտերի
• շաքարի փոշի, վրան ցանելու համար


Պատրաստման եղանակը`

Ձուն շաքարավազով հարել։ Ավելացնել կաթն ու հալած կարագը, շարունակել հարել։ Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչն ու վանիլինը, հարել։ Ավելացնել կտրատած խնձորը, ելակն ու բալը, զգույշ խառնել։ Լցնել խմորը 26֊28 սմ չափի յուղած ջեռոցամանի մեջ, թխել 45֊60 րոպե 180°֊ում։ Թողնել սառչի, վրան ցանել շաքարի փոշի։

Զարդարել ելակով, բալով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8308անգամ
Վերջին լուրեր