21 / Հունիս / 2022 : 17-52

Լուկաշենկոյի շունը՝ Ումկան, խնջույքի ժամանակ կրկին բարձրացել է ճաշասեղանին, զբաղեցրել է սեղանի կենտրոնը (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց է տվել իր Ումկա անունով շանը երկրում Բերքի տոնի առթիվ նահանգապետերի և գիտնականների համար կազմակերպված խնջույքի ժամանակ։ Շունը զբաղեցրել է ճաշասեղանի կենտրոնը և ակնթարթորեն գրավել հավաքվածների ուշադրությունը։ Ումկայի հետ տեսանյութը հրապարակվել է Telegram ալիքում, news.ru-ն։

Telegram-ի օգտատերերը չեն գնահատել այս արարքը՝ համարելով, որ շանը ճաշասեղանին դնելու որոշումը խախտում է հիգիենայի կանոնները, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է հավաքված հյուրերի նկատմամբ։

«Դե, ինչ անհարգալից վերաբերմունք է ներկաների հանդեպ։ Ինչո՞ւ շանը դրեցիր սեղանին»,- տարակուսած գրել է մեկնաբաններից մեկը։

Տեսանյութը ստորև



Հարկ է նշել, որ սա Ումկայի առաջին հայտնվելը չէ Լուկաշենկոյի ճաշի սեղանին։ Անցյալ տարի նրան տեսել էին Բելառուսի նախագահի ընթրիքին իր որդու՝ Նիկոլայի հետ ճաշատեսակների մեջ։

Լուսանկարները ստորև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47209անգամ
Վերջին լուրեր