Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2022 : 11-01

Թուրքիայի Մարմարիս հանգստավայրի տարածքում անտառային հրդեհներ են մոլեգնել. տարհանվել են տեղի բնակիչները

Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս հանգստավայրի մոտակայքում ուժգին անտառային հրդեհներ են բռնկվել:

Երեկ՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 6:00-ին (ՀՀ ժամանակով՝ 7:00-ին) ավիացիան սկսել է մարել հրդեհները, եղանակային պայմանները չեն խանգարում աշխատանքին, Twitter-ում հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը։

Թուրքական հայտնի հանգստավայրի տարածքում հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան և ընդգրկել 200 հեկտար տարածք։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ անվտանգության նկատառումներով տարհանվել են ավելի քան 30 տների բնակիչներ։ Կրակի մարմանը ներգրավված է մոտ 1500 մարդ և 400 միավոր տեխնիկա։ Հրդեհի տարածք է ուղարկվել նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ տեխնիկա։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով եղել է հրդեհի տարածքում, լրագրողներին հայտնել է, որ հրդեհի պատճառների տարբեր վարկածներ են ստուգվում։ Տեղի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհներ են բռնկվել միանգամից երեք վայրերում, ինչը կարող է վկայել հնարավոր հրկիզման մասին։

Բռնկված անտառային հրդեհը չի սպառնում բնակավայրերին, այօր՝ հունիսի 22-ին հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վախիտ Կիրիշչին։

«Մենք օդից հետախուզություն ենք անցկացրել, ներկայումս բնակավայրերին վտանգ չի սպառնում»,- ասել է նախարարը TRT հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ հրդեհները մարելու համար կուղարկվի հավելյալ 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9127անգամ
Վերջին լուրեր