22 / Հունիս / 2022 : 11-37

Ուժգին և ավերիչ երկրաշարժ Աֆղանստանում. հայտնի է 255 զոհի, գրեթե նույնքան էլ վիրավորի մասին (լուսանկարներ)

Աֆղանստանում ուժգին և ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Պակտիկա նահանգում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել, ևս 280 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին հայտնում է տեղական Bakhtar գործակալությունը, փոխանցում է Ria-ն:


Կարմիր մահիկի հարավ-արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով առնվազն 120 մարդու մահվան մասին։

Երկրաշարժի ցնցումները ավերածություններ են արել Պակտիկա նահանգի Բարմալա, Զիրուկ, Նակա և Գայան շրջաններում:


Ըստ տեղական պաշտոնյաների, զոհերի թիվը կարող է աճել, եթե շտապ օգնություն չցուցաբերվի: Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ աղետի գոտում ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։


Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9298անգամ
Վերջին լուրեր