22 / Հունիս / 2022 : 17-20

Աֆղանստանում ուժգին երկրաշարժի հետևանքով ավելի քան 920 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Հունիսի 22-ին Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 920 մարդ, հայտնում է RT-ն՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը։

Հեռուստատեսությամբ տեղի պաշտոնյան խոսել է տարերային աղետի զոհերի թվի մասին։ «Աֆղանստանի արևելքում գտնվող Պակտիկա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ ավելի քան 920 մարդ է զոհվել»,֊ ասել է նա։ Բացի այդ՝ տուժել է ավելի քան 610մարդ, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։



Նշվում է, որ Պակտիկա նահանգի գյուղերից մեկն ամբողջությամբ ավերվել է:

«Թալիբան» շարժման նախարարների կաբինետը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժից տուժածներին աջակցության հնարավորությունը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6143անգամ
Վերջին լուրեր