22 / Հունիս / 2022 : 18-36

Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին


«Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը «Հայաստանի փոքրիկ երգիչների» «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:

«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույններով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»,- գրել է մտավորականը:

Նշենք,որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն, երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Ս. Բեկջանյանի վարած «Ժոնգ Տոնգ» ավտոբուսն ու 63-ամյա Տ. Հեքեքյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Դիտվել է 23406անգամ
Վերջին լուրեր