23 / Հունիս / 2022 : 16-53

Անչափ համեղ կոտլետներ հնդկաձավարով և հավի մսով․ նոր բաղադրատոմս

Իսկ հնդկաձավարով կոտլետներ փորձե՞լ եք։ Անչափ համեղ է ստացվում։ Եվ բացի համեղը շատ օգտակար է, քանի որ շատ սպիտակուցներ է պարունակում։ Անպայման փորձեք։

Բաղադրիչներ`
• հնդկաձավար 1 բաժակ
• աղացած հավի միս 450 գ
• աղացած տավարի միս 450 գ
• 1 գլուխ սոխ, խորանարդիկների կտրատած
• 2 գազար, քերած
• 2 մեծ ձու
• սև պղպեղ 1 թ.գ.
• կարմիր քաղցր պղպեղ 1 թ.գ.
• աղ 1 թ.գ.
• ձեթ 2 ճ.գ.


Պատրաստման եղանակը`

Հնդկաձավարը 2 բաժակ ջրով եփել։ Գազարն ու սոխը տապակել ձեթով։ Բլենդերով հարել հնդկաձավարը, ձուն, սոխով և գազարով տապական։ Ավելացնել համեմունքները և աղացած մսերը։ Լավ խառնել։ Վերցնել կոտլետների հարմար չափով, ձև տալ ձեռքերով, տապակել ձեթով երկու կողմից։ Ապա դնել ջեռոց, եփել 30 րոպե 175°֊ում, մատուցել անմիջապես։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34154անգամ
Վերջին լուրեր