23 / Հունիս / 2022 : 17-19
Պատրաստում ենք ծիրանի չիր. պատրաստման եղանակը, գաղտնիքներն ու նրբությունները
Ծիրանը հայկական միրգ է՝ սիրված ողջ աշխարհում: Այն անչափ հյութեղ է, ունի նուրբ և քնքուշ համ: Ցավալի է միայն, որ ծիրանի սեզոնը երկար չէ: Բայց սա մեծ խնդիր չէ, քանի որ մարդիկ սովորել են երկարեցնել իրենց հաճույքը՝ սիրելի մրգերից պատրաստելով ձմեռվա համար պահածոներ ու կոմպոտներ: Բայց այդ ամենն այնքան էլ օգտակար չէ մեր օրգանիզմի համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքար: Մենք խորհուրդ ենք տալիս սիրելի մրգերից չիր պատրաստել:
Վաճառքում հաճախ կարելի է հանդիպել վառ դեղին գունավորմամբ, հյութեղ տեսքով ծիրանաչրի, որ խիստ տարբերվում է նրանից, ինչ կստանաք, եթե տանը չորացնեք միրգը: Հավատացեք, որ գեղեցիկ տեսքը դեռ չի խոսում անվտանգության մասին: Նման ծիրանաչիրը պարունակում է քիմիկատներ, որոնք էլ երկար ժամանակ կանխարգելում են գունաթափումը: Նման վտանգավոր գնումներից խուսափելու համար ավելի լավ է պարզապես սովորել, թե ինչպես ճիշտ չորացնել ծիրանը տնային պայմաններում:
Եվ այսպես՝ տանը 1 կգ ծիրանաչիր պատրաստելու համար Ձեզ պետք կգա մոտ 4 կգ ծիրան: Ընդ որում՝ ծիրանները պետք է լինեն շատ հասունացած, բայց առանց վնասվածքների: Դրանք լավ լվանալուց հետո պետք է բաժանել երկու մասի, հանել կորիզն ու 10 րոպեով մտցնել կիտրոնաջրի մեջ (1 լ ջրին 8 թեյի գդալ կիտրոնի հյութ): Այնուհետև պետք է ծիրանները տեղավորել որևէ ճաղավանդակի վրա՝ միջի մասով դեպի վեր, և այնպես, որ մի ծիրանը չկպչի մյուսին:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է չորացնել ծիրանը 3-4 օր արևի տակ, որից հետո կարելի է ավելի խիտ դասավորել ծիրաններն ու տեղափոխել ստվերոտ, բայց քամոտ վայր ու թողնել, որ դրանք վերջնական չորանան: Ծիրանաչիրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնցից շատերով օժտված չէ հասուն միրգը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհորդ են տալիս հղի կանանց ու երեխաներին իրենց սննդակարգ ծիրանաչիր մտցնել:
Կան ծիրանաչիր պատրաստելու շատ եղանակներ: Մեկի մասին արդեն խոսեցինք: Ներկայացնենք ևս երկու տարբերակ: 1. Կարելի է չորացնել ծիրաններն առանց կորիզը հանելու: Դա կօգնի ներսում ավելի շատ վիտամիններ պահել: Այդպիսի չորացումն արևի տակ տևում է մոտ մեկ շաբաթ, որից հետո նոր կարելի է ծիրանները ստվերոտ, քամոտ տեղ տեղափոխել:
2. Ընդունված է նաև ծիրանաչիրը ջեռոցում պատրաստելը: Նման չորացման համար ևս պետք է նախապես կիսել ծիրաններն ու 10 րոպեով թողնել դրանք կիտրոնաջրի մեջ: Ծիրանաչիր պատրաստելու այս եղանակը տևում է մոտ 1-2 ժամ: Ընթացքում կարևոր է թույլ չտալ, որ ջերմաստիճանն անցնի 120 աստիճանից, քանի որ մրգերը կարող են վառվել: Ընթացքում նաև պետք է պարբերաբար թափահարել այն ցանցը, որի վրա ծիրաններն են դրված: Բնական է, որ ջեռոցի դուռը փակել չի կարելի:
Դիտվել է
75039անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Ինչպես պատրաստել ախորժելի հավ
Հավ 40 պճեղ սխտորը (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40...
11 / Ապրիլ / 2020
Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար /լուսանկարներ/
Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու...
06 / Ապրիլ / 2020
Ինչպես ներկել Զատիկի ձու
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով...
07 / Ապրիլ / 2020
Զատկի կուլիչ
Բաղադրությունը
500 գրամ կաթ1 բաժակ սերուցք2 բաժակ շաքարավազ5 հատ ձու3 ձվի դեղնուց100 գրամ խմորիչ130 գրամ կարագ2 կգ ալյուրԱղ մի պտղունց, վանիլին300 գրամ չամիչ կամ չիր
Գլազուր 3-4 ձվի սառեցրած...
08 / Ապրիլ / 2020
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:
Ինչպես պատրաստել զատկի...
10 / Ապրիլ / 2020
Տնային պայմաններում պիցցա պատրաստելու համեղ խմոր
Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ եւ տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։
Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ...
10 / Ապրիլ / 2020
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Անգամ ամենահասարակ մակարոնը կարելի է պատրաստել շատ համեղ: Մեկ անգամ փորձելով այս իտալական պաստան՝ դուք այլևս չեք ցանկանա մակարոնները պատրաստել, ինչպես առաջ:
Հիանալի համ ստանալու համար հարկավոր է...
13 / Ապրիլ / 2020
Ժենգյալով հաց
Պատրաստում ենքԺենգյալով հաց։
Բաղադրամասեր
Թրթնջուկ
Կանաչ սոխ
Կանաչ սխտոր
Համեմ
Կյըռնանջուկ (գառան ականջ)
Ճռճռուկ
Եղինջ
Նանա
Ծտապաշար
Սըմսըմոկ, տըմտըմոկ,
Պատրաստման եղանակը
Այդ բոլորը կտրատում...