Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2022 : 18-04

Կնոջ ողբերգական մահից հետո Վահե Խաչատրյանն առաջին անգամ հրապարակում է արել (լուսանկար)

Մայիսի 9-ին ողբերգական մահով մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ սցենարիստ, պրոդյուսեր Վահե Խաչատրյանը, կնոջ մահից հետո առաջին անգամ հրապարակում է արել: Նա տեղադրել է իր եւ Արմինեի հարսանեկան լուսանկարներից մեկը: Վահեն լուսանկարին կից ոչինչ չի մեկնաբանել: Լուսանկարին կից նրա ֆեյսբուքյան ընկերները գոտեպնդող խոսքեր են գրել:

«Իսկապես, որ հրեշտակ էր, ափսոս, որ երկրային կյանքն այսքան կարճ տևեց: Իսկ սերը, որն անգամ նկարից է ճառագում, անցյալ ու ներկա չունի, հավերժ քեզ հետ է»,- Վահե Խաչատրյանի հրապարկած լուսանկարի ներքո մեկնաբանություններում գրել է Մարիամ Վարդանյան ֆեյսբուքյան օգտատերը։

Լուսանկարը՝ ստորև
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։

Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 288002անգամ
Վերջին լուրեր