24 / Հունիս / 2022 : 09-57

Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյանի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նշել է․

«Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել:

Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.:

2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 18195անգամ
Վերջին լուրեր