Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2022 : 19-34

Էրդողանը աջակցել է անտառ հրկիզելու համար մահապատիժ սահմանելու նախաձեռնությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցել է անտառ հրկիզելու համար մահապատիժ սահմանելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե պատիժը պետք է կանխարգելիչ լինի, ապա պետք է մահապատիժ լինի անտառը հրկիզելու համար», - ասել է Էրդողանը Մարմարիսում, որտեղ հրշեջներն արդեն երրորդ օրն է` մարում են բնական խոշոր հրդեհը, որն ընդգրկում է 3 հազար հա տարածք:

Միաժամանակ նա հավելել է, որ այդ «հարցը պետք է քննարկվի»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7382անգամ
Վերջին լուրեր