27 / Հունիս / 2022 : 09-37

Ծնվել է Սիրուշոյի և Լևոնի դուստրը․ նրանք հայտնել են երեխայի անունը

Լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և նրա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի 3-րդ երեխան։ Երգչուհին դեռևս ամիսներ առաջ հայտնել էր երեխայի սեռը՝ տեղեկացնելով, որ նրանք աղջիկ են ունենալու։


Երեխայի անունն է Զաբել։ Նրանք միավորել են երեխայի տատիկի անունները՝ Սյուզաննա և Բելլա, իսկ Զաբելը հայկական անուն է։

Երգչուհին հղիության 8–րդ ամսում մեկնել է արտերկիր և տեղեկացրել է, որ երեխային ունենալու է արտերկում։


Նշենք, որ զույգը ունի որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 79486անգամ
Վերջին լուրեր