27 / Հունիս / 2022 : 09-45

ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)

ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին։ Դերասանն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ տեսանյութ հրապարակելով։

«Սվետաֆորի տակ կանգնած՝ դուբինկով հասնում եք հետևից հետեւիցս, խփում եք, ավտոս ջարդում եք, խփում եք գլխիս, ուզում եք ինձ սպանե՞ք։ Գիտեք՝ վախենալո՞ւ եմ ձեզանից։ Չեմ վախենում ոչ ձեզանից, ոչ էլ մեռնելուց։ Մի քիչ թասիբ ունեցեք։ Հեռախոսիս համարը սայթիս վրա դրած ա․ զանգեիք, նստեիք, հանդիպեինք, սաղիդ պատասխանները կտայի հատ-հատ։ Հայեր։ Էլի հայերը։ Ահավոր վիրավորված եմ»,- ասել է նա։

Նա նշել է, որ սպասում է բոլորի զանգին, «ովքեր իր հետ հարց ունեն»․ «Մենակ տղամարդու պես, զանգեք, նստեք դեմս, նայեք աչքերիս մեջ ու խոսացեք։ Էսի ձև չէր»։

Տեսանյութը՝ այստեղ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37238անգամ
Վերջին լուրեր