27 / Հունիս / 2022 : 10-51

Մոսկվայում հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Յուրի Շատունովին (տեսանյութ, լուսանկարներ)

Երեկ առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը սկսվել է ռուս երգիչ Յուրի Շատունովի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հազարավոր վոր մարդիկ են գնացել՝ հարգելու երգչի հիշատակը, շատերը՝ սպիտակ վարդերի ծաղկեփնջերով։

Ըստ սկզբնաղբյուրի՝ սգո սրահը լցված է սպիտակ վարդերով, արարողությանը հերթապահում են շտապօգնության մեքենաները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 48 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովը: Ըստ տեղեկությունների՝ երգչի մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության՝ ինֆարկտի հետևանքով: Վերջինս մահացել է շտապօգնության մեքենայի մեջ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 141409անգամ
Վերջին լուրեր