27 / Հունիս / 2022 : 11-39

G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկու ներմուծման վրա. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այն տեղեկությունը, որ G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկի ներմուծելու համար։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում։

«G7-ը կհայտարարի ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին, ոսկու, որը կազմում է Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ բերող արտահանման մեծ մասը»,- գրել է Բայդենը։

Հիշեցնենք, որ Արևմտյան երկրները ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում սկսած հատուկ գործողությունների պատճառով։
Դիտվել է 8387անգամ
Վերջին լուրեր