Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունիս / 2022 : 14-34

Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է (տեսանյութեր)

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է։

Հայաստանից բեռնատարները, հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել՝ ծիրանը փչանում է։

Ի դեպ, յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել։

Հասկանում եմ, որ բոլորը զբաղված են Նիկոլի թռցրած գրիչի «ամենաակտուալ» թեմայով, սակայն մեր հայրենակիցներին օգնել է պետք։

Ի դեպ, վրացական սահմանապահները խորհուրդ են տվել հետ վերադառնալ, որովհետեւ որեւէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը՝ չկա։

Հասկանալի է, որ առնվազն առաջիկայում գյուղացիներից մասնավոր սեկտորը ՌԴ արտահանելու համար ծիրան չի գնելու, ինչը, ի դեպ, գնում էր մեկ կիլոգրամը 200 դրամով։

ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղական բնակավայրերում կազմակերպել եւ գյուղացիներից գնել ծիրանը, Երեւանում եւ այլ բնակավայրերում հատկացնել հատուկ տարածքներ՝ ծիրանի իրացման համար։

Այլապես, վարկերի տակ գերեվարված գյուղացիական տնտեսությունները վերջնականապես սնանկանալու են եւ մեկ ամիս հետո ՄԱԿ-ի «Սովի քարտեզով» Հայաստանում ոչ թե 500 հազար սովյալ է լինելու, ինչպես հիմա է նշված՝ այլ մի 200 հազարով ավելի»։

Տեսանյութը ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է, այդ պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Քարաթափում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարին՝ տեսանյութը ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 46667անգամ
Վերջին լուրեր