27 / Հունիս / 2022 : 15-17

Ալիևը շարունակում է սպառնալ

«Եթե ​​Հայաստանը սահմանների հստակեցման հարցում փորձի հետաձգել իր որոշումը, ապա արդյունքում ինքն էլ կփոշմանի»,֊ հայտարարել է Ալիևը՝ Արցախի օկուպացված Քարվաճառի շրջան կատարած իր այցի ընթացքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հոխորտացել է․ «Նրանք պետք է իմանան՝ ինչ է իրենց սպասվում»։

«Մենք ուշադիր հետևում ենք։ Այդ սարի գագաթին իմ խոսքերն են գրված՝ «Երկաթե բռունցքը տեղում է», թող ոչ ոք չմոռանա դրա մասին։ Պատերազմից անցել է ընդամենը մեկուկես տարի։ Նրանք չպետք է մոռանան դա՝ ո՛չ իրենք, ո՛չ էլ գալիք սերունդները»,֊ասել է Ալիևը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8359անգամ
Վերջին լուրեր