27 / Հունիս / 2022 : 18-49

Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել. Զելենսկին՝ G7-ի ղեկավարներին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր տեսակապով մասնակցել է G7-ի գագաթնաժողովին, որն ընթանում Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու ամրոցում։

Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել, Կիևը նախ պետք է ամրապնդի իր դիրքերը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարեց, որ Ուկրաինան բանակցություններին կմասնակցի, երբ կարողանա դրանք վարել ուժեղ դիրքերից»,- նշել են Ելիսեյան պալատում։


Ուկրաինայի նախագահը, դիմելով Յոթնյակի (G7) խմբի առաջնորդներին, առաջարկել է ստեղծել ռուսական ակտիվների բռնագրավման գլոբալ մեխանիզմ։

Նա նաև կոչ է արել G7 երկրներին միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աշխատանքին, «կենտրոնանալ կոնկրետ քայլերի վրա», որոնք, ըստ նրա, «կարող են օգտակար լինել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար»։

Յոթնյակի (G7) երկրներն էլ հայտարարել են 2022 թվականին Ուկրաինային մոտ 29,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին՝ որպես «բյուջետային աջակցություն», որպեսզի օգնեն Կիևին փակել ֆինանսական ճեղքվածքը։

Ուկրաինայի առաջնորդը կրկին կոչ է արել ավելի շատ զենք ուղարկել Կիև և խստացնել հակառուսական պատժամիջոցները։ Միաժամանակ նա «հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի մինչև ձմեռ»։
Դիտվել է 7814անգամ
Վերջին լուրեր