28 / Հունիս / 2022 : 16-28
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվի կողմից «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու» մասին Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:
Ինչպես նշել են այդ երկրի ԱԳՆ-ում, Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։
«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք՝... տարածքների «ազատագրումից» (չակերտները` Tert.am) հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողն Ադրբեջանն էր:
Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի (խաղաղության) պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։
Ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այլև հայտարարվածը իրականացնում է իր գործողություններով և կոնկրետ քայլերով...
Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» (չակերտները` Tert.am) «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) գործունեության արդյունավետությունը...
Հայաստանի վարչապետը, առանց կոնկրետ փաստերի անդրադառնալու, հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առնվազն մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը։ Եթե սկսեք թվարկել հետկոնֆլիկտային փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով «խախտված» (չակերտները` Tert.am), ինչպես նաև դրանց մեկնարկից 1-2 ժամ առաջ հայկական կողմի «սադրանքների» (չակերտները` Tert.am) պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար կլինի։
Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն, այլ ոչ թե «ժամանակ վատնի» (չակերտները` Tert.am) այն ձևաչափի վերակենդանացման վրա, որի «արդյունավետությունը միշտ ցածր է եղել» (չակերտները` Tert.am), և որի անդամներն այժմ «բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը» (չակերտները` Tert.am)», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին և անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք՝ Փաշինյանը բացասական պատասխան էր տվել:
«Երեկ էլ չուներ այլընտրանք, երեկ չէ առաջին օրն էլ չուներ այլընտրանք: Այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը: Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի: Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը: Այլընտրանք չունի, և նաև դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել՝ ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասել էր Փաշինյանը:
Նա ընդգծել էր, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար:
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է երեկ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։
«Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար: Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջ մղումը: Եվ բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասել էր Փաշինյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա:
Դիտվել է
61182անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...