28 / Հունիս / 2022 : 17-19

Ցտեսություն, հայրիկ․ Յուրի Շատունովի երեխաները և կինը վերջին հրաժեշտն են տվել նրան (լուսանկար, տեսանյութ)

Հունիսի 26֊ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացավ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի վերջին հրաժեշտի արարողությունը։ Հազարավոր մարդիկ գնացել են հրաժեշտ տալու սիրելի արտիստին։

Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին նաև Շատունովի կինը և նրա երեխաները։ «Ցտեսություն հայրիկ»,- գրել են նրանք սոցցանցերի իրենց էջերում։

Հիշեցնենք, որ արարողությունը փակ էր։ Լրագրողներին այնտեղ թույլ չեն տվել մուտք գործել սրահ, սակայն Յուրի Շատունովի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել սգո արարողությունից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 48 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովը: Ըստ տեղեկությունների՝ երգչի մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության՝ ինֆարկտի հետևանքով: Վերջինս մահացել է շտապօգնության մեքենայի մեջ:

Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 348681անգամ
Վերջին լուրեր