28 / Հունիս / 2022 : 19-30
                
                    
                        Սարյան փողոցի լավագուն 3 գինետները
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Երևանն աշխարհի
ամենահին քաղաքներից է: Այստեղ կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջաններին պատկանող
շենքեր, մշակույթ և այլն: Այստեղ ամեն փողոց ունի իր հետաքրքիր կոլորիտը,
դա է պատճառը, որ օտարերկրացինը դժվարությամբ են հեռանում Երևանից։Վերջին տարիներին քաղաքի ամենակոլորիտային և սիրված փողոցը դարձել է Սարյան փողոցը։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Սարյան փողոց ասելիս առաջինը պատկերացնում ենք գինի, փողոց՝ որտեղ գինետների պակաս չկա, ու հատկապես ողջունելի է այն փաստը, որ Հայաստանում գինեգործությունն այնքան է զարգանում, որ գրեթե բոլորը նախընտրում են խմել հայկական գինի։Այսօր մեր ընթերցողներին կներկայացնենք Սարյան փողոցի 3 ամենալավ գինետները, որտեղ կարելի է հետաքրքիր երեկո անցկացնել։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        3-րդ հորիզոնական․ Սարյան փողոցի ամենհետքրքիր վայրերից մեկը
«In Vino»-ն է, այն  առաջին
մասնագիտացված բար, վաճառատուն և գինիների ակումբն է Հայաստանում: 
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ձեր ընտրած շիշը կարող եք վերցնել ձեզ հետ կամ խմել այստեղ ՝ զուգակցելով
պանիրների, մսեղենի, ձիթապտղի, ընդեղենի և հատուկ աղանդերի հետ:Ին Վինոն հայտնի է իր ախորժաբեր բագետ-սենդվիչներով, որոնք վաճառվում են սանտիմետրերով: Հաճախորդը ասում է, թե քանի սանտիմետր է սոված, և նրանք ձեր աչքի առջև պատրաստում են թարմ բագետ-սենդվիչը:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Սակայն, ովքեր իրականում
ցանկանում են հետաքրքիր ուտեստներ փորձել, այստեղ դրա հնարավորությունը չկա, քանի որ
հիմանակնում գինու տեսականին է այստեղ շատ, այդ իսկ պատճառով էլ «Ին Վինո»-ն մեզ մոտ երրորդ
տեղում է։Ի դեպ նրանք ամեն օր փոխվող ավելի քան 26 գինիներ են առաջարկում գավաթով՝ սկսված 800 դրամից:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        2-րդ հորիզոնական․ Սարյան փողոցի առաջին գինետունը եղել է «Տապաստան»-ը,
այն մինչ օրս համարվում է ամենակոլորիտայի անկյուններից մեկը։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Այստեղ հայկական խոհանոցը միաձուլվել է իսպանակի հետ և, եթե սիրում եք գինու հետ փորձել տապականեր, ապա անկասկած այստեղից դուք տպավորված դուրս կգաք։
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Այստեղ ավելի հաճելի է բացօթյա
հատվածում նստելը, քանի որ ներսում կարծես մի փոքր նեղվածք է, այդ իսկ պատճառով է Տապաստանը
մեզ մոտ, երկրորդ տեղում է։
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        1-ին հորիզոնական․ Եթե Սարյան փողոց, ապա անկասկած «Ոսկեվազ»
գինետուն, բոլոր նրանք, ովքեր գինու սիրահար են  նվազագունը 5 անգամ եղել
է Ոսկեվազում։Ի տարբերություն նախորդ երկու գինետների այստեղ տարածքն ընդհարձակ է, և կարելի է այստեղ փորձել այնպիսի ուտեստներ, որ հաստատ ոչ մի տեղ չեք փորձել։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ոսկեվազն առանձնանում է իր հետաքրքիր ինտերիեռով, տարբեր սրահներով և իհարկե տեսարանով,
ամբողջ Սարյան փողոցի գեղեցկությունը երևում է այստեղից,  ի դեպ այստեղ նաև կարելի է լսել կենդանի երաժշտություն։
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Անդրադարձը մեր մոնիթորինգի
արդյունքն է, հաջորդ հոդվածում մենք կառանձնացնեք Երևանի լավագույն գարեջրատները, որտեղ
էլ խորհուրդ կտանք այցելել։
                    
                    
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Ամսաթիվ 28 / Հունիս / 2022 : 19-30
                        
                        Հրապարակման հեղինակ՝
                            Սուսաննա Գևորգյան
                        Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։
                    Դիտվել է
                    64931անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                10 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա  ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը  30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
 Հայկ Եսայանը հաստատում է...
                            
                                25 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
                            
                                07 / Մայիս / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
                            
                                17 / Մայիս / 2020
                                
                        
                    
                        
                            
                            LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
                            
                                10 / Հունիս / 2020
                                
                        
                    
                ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...
                            

                
                
                
                