29 / Հունիս / 2022 : 11-19

ԱՄԷ-ն չեղարկել է իսրայելուհու մահապատիժը

ԱՄԷ-ն չեղարկել է իսրայելուհու մահապատիժը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը, հաղորդում է AP-ն։

Իսրայելի հյուսիսային Հայֆա քաղաքի 43-ամյա բնակիչ Ֆիդա Քիվանը ապրիլին դատապարտվել է մահապատժի։ Քիվանը ձերբակալվել է 2021 թվականի մարտի 21-ին կես կգ կոկաինի պատճառով, որը, ըստ նրա, իրեն չի պատկանել։

Նրա շահերը պաշտպանող իսրայելցի փաստաբան Մորդեխայ Զիվինը ասել է, որ մահապատիժը չեղարկվել է վերաքննիչ բողոքի հիման վրա, սակայն նա, հավանաբար, դեռեւս երկարաժամկետ ազատազրկման պատիժ կստանա:

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ գործին հետեւում է ԱՄԷ-ում իր հյուպատոսական վարչության եւ ներկայացուցիչների միջոցով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18608անգամ
Վերջին լուրեր