11 / Մայիս / 2020 : 18-03

Գիտեի՞ք արդյոք. «Հարի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

Ալֆոնսո Կուարոնի՝ 2004թ.-ի ««Հարի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը» ժապավենի մասին։ 

1.Յուեն ՄակԳրեգորը կարող էր ստանալ պրոֆեսոր Լյուպինի դերը։

2.Երրորդ մասի նկարահանումները դադարեցվել են Հոգվարտս-էքսպրեսում վանդալների մահափորձի պատճառով: Շոգեքարշը, որը վարձակալել է Warner Bros. Կինոընկերության կողմից վարձակալված շոգեքարշի գրաֆիտին գծագրվել է 2003 թվականի սեպտեմբերին։

3.Անդեմ արարծների (дементор) ստեղծման համար հատուկ էֆեկտներ պատրաստող թիմից պահանջել է 6 ամիս:

4.Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը խնդրել է երեք գլխավոր հերոսների դերակատարներին ինքնակենսագրական շարադրություն գրել առաջին դեմքով իրենց հերոսների մասին: Ռոն Ուիզլիի դերը կատարող Ռուպերտ Գրինտը հրաժարվել է գրել՝ պատճառաբանելով, որ Ռոնը երբեք նման բաներ չէր անի։

5.Սիրուս Բլեքի մարմնի եւ ձեռքերի դաջվածքները կրկնօրինակում են ռուսական հանցավոր աշխարհի ավանդույթները:

6.Նկարահանումների ժամանակ, որտեղ Հարրին պետք է ցնցված տեսք ունենար, Քուարոնը Ռեդքլիֆին խորհուրդ է տվել Կամերոն Դիասին պատկերացնել սթրինգով։

7.Էմմա Թոմփսոնը համաձայնել է խաղալ պրոֆեսոր Տրելոնին հանուն իր դստեր՝ Գայ Ուայզի՝ «Հարի Փոթերի» մոլի երկրպագուհու։

8.Գիլերմո դել Տորոյին առաջարկել են ռեժիսորի աթոռը, սակայն նա նախընտրել է նկարահանել «Հելբոյ. հերոս դժոխքից» ֆիլմը (2004թ․)։

9.Ջ․Կ. Ռոուլինգը թույլ է տվել Ալֆոնս Կուարոնին սյուժեում փոքր փոփոխություններ կատարել՝ պայմանով, որ դրանք կլինեն ստեղծագործության ոգով։

10.Ռիչարդ Հարիսի մահից հետո (1930-2002) Ալբուս Դամբլդորի դերն առաջարկել են Պիտեր Օ՛Թուլին, սակայն նա հրաժարվել է:

11.Լուցիուս Մալֆոյը պետք է ներկա լիներ մահապատժին եւ կատաղության մեջ ընկներ, որ հիպոգրիֆն անհետացել է, սակայն դերասան Ջեյսոն Այզեքսը չի կարողացել ժամանակին հասնել նկարահանումներին:

Դիտվել է 17024անգամ
Վերջին լուրեր