29 / Հունիս / 2022 : 15-16

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:


Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Խաչատուրյանն իր ջերմ հիշողություններով է կիսվել Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորի մասին, ում հետ ծանոթացել էր տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում: Նա նշել է, որ երբեք չի մոռացվի այն, ինչ Հարի Գիլմորն է արել Հայաստանի համար այդ դժվարին օրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5138անգամ
Վերջին լուրեր