29 / Հունիս / 2022 : 15-55

Սկզբում բարևել է թագուհուն, հետո ձեռքը դրել նրա գոտկատեղին. Բայդենն Իսպանիայի արքայական ընտանիքի հետ հանդիպմանը խախտել է թագավորական արարողակարգը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում արքայական ընտանիքի հետ հանդիպման ժամանակ խախտել է թագավորական արարողակարգը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոնների, նախ ողջունել է թագուհի Լետիցիային, այլ ոչ թե թագավոր Ֆիլիպ 6-րդին, իսկ հետո ձեռքը դրել է թագուհու գոտկատեղին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը խախտում է թագավորական արարողակարգը, քանի որ նա և իր կինը 2021 թվականին G7-ի գագաթնաժողովին ժամանել են ավելի ուշ, քան Էլիզաբեթ Երկրորդ թագուհին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 67213անգամ
Վերջին լուրեր