29 / Հունիս / 2022 : 17-37

Երևանի 5 լավագույն գարեջրատները

Երևանի 5 լավագույն գարեջրատները

«Beer Academy» ռեստորան-գարեջրատունը գործում է 2012թ.-ից Մոսկովյան 8 հասցեում, այնուհետև ընդլայնելով սահմանները «Գարեջրի ակադեմիա»-ն բացվեց նաև Աբովյան 10 հասցեում։
«Գարեջրի ակադեմիա»-ն ունի իր սեփական գարեջրի արտադրությունը: Առաջին և միակ բիո գարեջուր արտադրող ընկերությունն է Հայաստանում 6 տեսակի օրգանիկ գարեջրերով, որոնցից 2-ը սեզոնային են:


«Գարեջրի ակադեմիա»-ում կրկնակի կարևորություն է տված խահանոցին, քանի որ գարեջրի հետ համտեսելու համար, առանձնահատուկ և յուրօրինակ ուտեստենր է մատուցվում, իսկ ծովամթերքի սիրահարներն անկասկած այստեղից գոհ դուրս կգան։
2016 թվականի գարնանը «Դառգետ»-ն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատուն Հայաստանում:

Առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի:
Գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց «Դառգետ» գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած «Դառգետ» գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:
«Դառգետ»-ը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք տեղ են հասնում ամբողջ աշխարհից։


Ովքեր սիրում են համեղ սնվել, ապա անուշաբույր և թարմ ուտեստները կգոհացնեն ձեզ։

Հասցե՝ Արամի 72
«Կիլիկիա» գարեջրատունը բացահայտում է հայկական գարեջրի արտադրության լավագույն ավանդույթները, որոնք ունեն դարերի պատմություն:
«Կիլիկիա» գարեջրատանը կարող եք վայելել Երևանի գարեջրի գործարանի էքսկլյուզիվ արտադրանքները, ինչպես նաև նրբահամ հայկական ուտեստներ:

Այստեղ տրամադրությունն ամբողջովին հայկական է։

Հասցե՝ Աբովյան 8
Ըստ գարեջրասերների՝ սա ամռան միակ զովացնող ու տրամադրություն ստեղծող ըմպելիքն է, քաղաքի լավագույն գարեջրատներից մեկն էլ «Paulaner Brewery Yerevan»-ն է։
«Paulaner Brewery Yerevan» -ն ունի երկու մասնաճյուղ Երևանում՝ Թամանյան 6, Տերյան 19 և մեկ մասնաճյուղ Ծաղկաձորում՝ Տանձաղբյուր 38/2 հասցեում։
Հատկապես ամռան շոգին հաճելի է երեկոն անցկացնել «Paulaner Brewery Yerevan»- ում, այստեղ երեկոներն ավելի զով ու երաժշտական է։
Քաղաքի լավագույն գարեջրատներից մեկն էլ «Dors craft beer & kitchen»-ն է.

Հատկապես ֆուտբոլային օրերին այստեղ թեժ է։
Հետաքրիր ինտերիերով և համեղ խոհանոցով հայտնի «Dors craft beer & kitchen» գարեջրատունը երիտասարդության ամենասիրելի վայրերից է, այստեղ բացի գարեջրից կարելի է համտեսել համող խորտիկներ և սենդվիչներ։

Հասցե՝ Ամիրյան փող., 4/6 շենք
Հաջորդ մեր հոդվածում, կծանոթացնենք քաղաքի լավագույն լողավազանները։
Author's cover photo
Ամսաթիվ 29 / Հունիս / 2022 : 17-37
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 109570անգամ
Վերջին լուրեր