30 / Հունիս / 2022 : 10-22

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել․ ռուբլին թանկացել է

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել։ Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերը ժամը 09:00-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 401.18 դրամով (արժեզրկվել է 0.11 դրամով), վաճառում՝ նվազագույնը 409 դրամով:

Եվրոն արժեզրկվել է 1.56 դրամով. միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 418.18 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 430 դրամ։

Ռուսական ռուբլին արժևորվել է 0.21 դրամով։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 7.17 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.93 դրամ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37331անգամ
Վերջին լուրեր