01 / Հուլիս / 2022 : 12-20

Ռուսաստանը ստեղծել է լայնածավալ սովի վտանգ. Զելենսկին նախազգուշացրել է Եվրոպային միգրանտների «ցունամիի» մասին

Եթե Ուկրաինային չհաջողվի ապաշրջափակել նավահանգիստները հացահատիկի արտահանման համար, ապա Եվրոպան կարող է ծածկվել միգրացիոն ցունամիով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիեննայում թվային տեխնոլոգիաների և լրատվամիջոցների 4Gamechangers փառատոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։

«Եթե սովի սպառնալիքը չվերացվի, եթե Սև ծովն անմիջապես չարգելափակվի, ապա պարենային ճգնաժամի հետևանքը կլինի այնպիսի միգրացիոն ցունամին, որը կհասնի ձեզ, թեև Ավստրիան շատ հեռու է ծովից»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը ստեղծել է լայնածավալ սովի վտանգ՝ արգելափակելով Սև ծովը, և այժմ նա պատանդ է պահում միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17097անգամ
Վերջին լուրեր