01 / Հուլիս / 2022 : 15-18

Ինչու է հետաձգվել Լիլիթ Հովհաննիսյանի խոստացված երգի պրեմիերան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնել է, որ խոստացված պրեմիերան այսօր չի կայանալու:

«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան:Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն»,-նշել է երգչուհին։

Միեւնույն ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծել է, որ այս նախագծի վրա աշխատել ավելի քան մեկ տարի ու այն չափազանց կարևոր է նրա համար։

«Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,-հավելել է երգչուհին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11382անգամ
Վերջին լուրեր