11 / Մայիս / 2020 : 20-08

Իլոն Մասկին պատկանող ըներությունը պատրաստվում է մոտ ապագայում չիպեր տեղադրել մարդկային գլխուղեղում

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող Neuralink ընկերությունը, որն արհեստական բանականության մշակմամբ է զբաղվում, մոտ ապագայում պատրաստվում է չիպ տեղադրել մարդկային գլխուղեղում, գրում է Business Insider հրատարակությունը։

 
Կայքի փոխանցմամբ՝ ընկերության մասնագետները տարեվերջին կավարտեն իմպլանտի պատրաստման աշխատանքները․ նշվում է, որ չիպերը նախատեսված են գլխուղեղի վնասվածքների հետևանքով տեսողությունը, լսողությունը և վերջույթները շարժելու ունակությունը կորցրած անձանց համար։

Նկարագրելով սարքը՝ Մասկը, մասնավորապես, նշել է․ «Սկզբունքորեն, չիպը կարող է շտկել գլխուղեղի հետ կապված խնդիրները։ Մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջ դարձնելու հնարավորություն ենք ունենում»։

Ձեռնարկատերը հավելել է, որ սարքերը ծրագրվում է գանգի մեջ տեղադրել։ Դրա՝ ուղեղի հետ միացումը տեղի կունենա էլեկտրոդների միջոցով։
 

Դիտվել է 34866անգամ
Վերջին լուրեր