02 / Հուլիս / 2022 : 12-45

Այսօր Արմինե Ճաղարյանը կդառնար 31 տարեկան

Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան տարեդարձն է: Հաղորդավարուհին կդառնար 31 տարեկան: Հաղորդավարուհու անժամանակ մահը շոկի էր ենթարկել ոչ միայն նրա հարազատներին ու ընկերներին, այլ նաեւ հանրությանը: Արմինեի ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, սիրելի կնոջ կորստից հետո այսօր նրա ծննդյան առթիվ լուսանկարներ է հրապարակել եւ շնորհավորել նրան:

«Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր։ Իմ սեր…:Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»,- գրել է նա:

«Շնորհավոր երկնային ծնունդդ Արմինե ջան ` հազար ափսոս ընկերս, հոգուդ հանգստություն և միշտ լույսերի մեջ»,- Վահեի հրապարակաման մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը։

Հետևորդները ափսոսանքի և համբերության խոսքեր են գրել մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել, ընկել էր Դեբեդ գետը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62671անգամ
Վերջին լուրեր