Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2020 : 20-18

Սոֆի՜կ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան 

Մի օր առավոտյան Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ` աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է,փափկում և խանդաղատանքով ասում.

-Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան: -Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:

-Չէր ստացվի:Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին:Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր: #լեզվի_կոմիտե շttps://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/397687614138746/?type=3&theater 

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Հունիս / 2020 : 20-18
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 46832անգամ
Վերջին լուրեր