04 / Հուլիս / 2022 : 11-30


Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը սխալմամբ հարվածել է ադրբեջանական զորքերին․ ոչնչացվել են 52 ադրբեջանցի զինծառայողներ

«Ադրբեջանական բանակին փոխանցված Bayraktar TB2 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքը օպերատորի սխալի պատճառով խոցել է ադրբեջանական զորքերի դիրքերը, ինչի հետևանքով ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մոտ երկու մոտոհրաձգային միավորում։ Այս թեմայով տեղեկություն է հնչեցրել ադրբեջանցի զինծառայողներից մեկը, որին բախտ է վիճակվել ողջ մնալ: Մեկնաբանելով լրագրողներին՝ ադրբեջանցի զինվորն ասել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թուրքական կողմից Ադրբեջանի զինանոց տեղափոխված Bayraktar TB2 անօդաչու սարքը հարձակվել է ադրբեջանական զինուժի դիրքերի վրա։

Բազմաթիվ հարվածների արդյունքում (ենթադրաբար խոսքը պլանային զինամթերքով չորս հարվածի մասին է – խմբ.) ոչնչացվել են 52 ադրբեջանցի զինծառայողներ, զգալի թվով վիրավորներ էլ են եղել։ Այս պահին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական մեկնաբանություն չի արվել այս հարցի վերաբերյալ։ Ավելին, վարկածներ են ի հայտ եկել, որ անօդաչու թռչող սարքի հարվածը կարող էր սխալ չլինել. հարվածը բարեկամական ուղղությամբ կարող էր նպատակաուղղված լինել՝ հայկական կողմին և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորականներին մեղադրելու հարձակման մեջ»,- գրում է Aravօt.am-ը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 86238անգամ
Վերջին լուրեր