04 / Հուլիս / 2022 : 12-22

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից

Հանրապետությունում ընթացիկ տարվա հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այս ամսվանից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9086անգամ
Վերջին լուրեր