04 / Հուլիս / 2022 : 19-07

ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Ալիեւ

ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջեւ շփումների հաստատման գործում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձեւավորվում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական առաջընթացի համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, հայտնում է АПА-ն։

«Մենք նաեւ կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ալիեւը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9122անգամ
Վերջին լուրեր