04 / Հուլիս / 2022 : 19-33

Կշարունակենք աջակցությունը հայ-ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Շառլ Միշելը՝ Ալիևին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը։

Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:

«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին», - գրել է եվրոպացի պաշտոնյան:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4696անգամ
Վերջին լուրեր