Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2022 : 16-30

Թշնամական Ադրբեջանը Երեւանի նկատմամբ հերթական տարածքային հավակնություններն է ներկայացրել

Թշնամական Ադրբեջանի մի խումբ գործիչներ, որոնք իրենց «փորձագետներ» են անվանել, դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին «Երեւանի եւ նրա Թեփեբաշի թաղամասի առումով»։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին այսօր տեղեկացվել է «Թեփեբաշի թաղամասի՝ Երեւանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» անունը կրող «հետազոտության» շնորհանդեսի ժամանակ։

Նման «հետազոտության» քաղաքական պատվերն ակնհայտ է, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար հնչեցվող տարածքային հավակնությունները Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ։

«Նշվել է, որ ադրբեջանցի գիտնականների եւ հանրության ներկայացուցիչների խումբը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին Երեւանում, այդ թվում «Թեփեբաշի» թաղամասում Հայաստանի կողմից «իրականացվող»՝« ադրբեջանցի ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգության» «ցեղասպանության» մասին,- գրել է պարբերականը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22663անգամ
Վերջին լուրեր