07 / Հուլիս / 2022 : 09-53

Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից

Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից, եթե հակամարտող կողմերը ապագայում համաձայնության չգան։ Ըստ ՏԱՍՍ-ի` չորեքշաբթի օրը Sky News Australia-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, որը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք եղել է պաշտպանության նախարարի խորհրդական։

«Սա արդեն գործնականում չկայացած պետություն է, այն կարող է ամբողջությամբ ջնջվել աշխարհի քարտեզից: Կարծում եմ, որ հրադադարն անհրաժեշտ է: Ավստրալիան պետք է դա պահանջի, քանի որ Վաշինգտոնում ոչ ոք մտադիր չէ դա անել: Ես Բեռլինից, Փարիզից և Լոնդոնից լսում եմ այս գաղափարի՝ հրադադարի և ինչ-որ համաձայնության հասնելու գաղափարին աճող աջակցության մասին: Որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ կռվել մինչև վերջին ուկրաինացին»,-ասել է Մակգրեգորը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21765անգամ
Վերջին լուրեր