07 / Հուլիս / 2022 : 13-36

Սահմանի բացելվուց հետո Հայաստանը փակուղուց կդառնա խաչմերուկ. Վահան Քերոբյան

Բարձր տնտեսական աճի արդյունքները կառավարությունը պետք է բաշխի այնպես, որ աղքատությունը նվազի: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Վահան Քերոբյանը:

«Բարձր տնտեսական աճը պետք է ուղղված լինի այն բանին, որ բնակիչներն ապրեն ավելի լավ: Իսկ այսօր սննդամթերքի գնի բարձրացման պատճառով մենք կանգնած ենք աղքատության թվի մեծացման շեմին: Դրա համար կառավարությունն ունի ռազմավարություն: Մյուս տարվանից բարձրանալու է նվազագույն աշխատավարձը, եւ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծել: Սա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր եւ բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Կենտրոնական բանկն էլ պայքարում է գնաճի դեմ, եւ պետք է արձանագրել, որ մենք ունենք տարաշրջանում ամենացածր գնաճը»,- նշեց Քերոբյանը:

Վահան Քերոբյանը հայ-թուրքական սահմանների հնարավոր բացումը համեմատեց փակուղու եւ խաչմերուկի տարբերությունների հետ:

«Սահմանի բացելվուց հետո Հայաստանը փակուղուց կդառնա խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ»,- ընդգծեց նախարարը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6758անգամ
Վերջին լուրեր