Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2022 : 15-24

Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական ներկայացրել


Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:

Sky News-ը հաղորդում է, որ Ջոնսոնը հրաժարականի մասին հայտարարություն է նախապատրաստում: Հրաժարականից հետո նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի ընտրությունը:

Դաունինգ Սթրիթից լրատվամիջոցին հայտնել են, որ օրվա ընթացքում Բորիս Ջոնսոնը ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7460անգամ
Վերջին լուրեր