07 / Հուլիս / 2022 : 15-46

Ադրբեջանի զորքերը սահմանամերձ շրջաններից դուրս բերելու մասին Հայաստանի պահանջը մերժվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել է Ջեյհուն Բայրամովը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան (սահմանազատմանը) հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացը սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»,- հավելել է Բայրամովը: հարցին։

«Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

tert.am
Դիտվել է 32100անգամ
Վերջին լուրեր