07 / Հուլիս / 2022 : 17-00

Հեշտ չի լինելու․ Բայրամովը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման մասին

«Սահմանների որոշման հանձնաժողովների ստեղծումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել՝ կապված դեէսկալացիայի և սահմանից ադրբեջանական զինուժի դուրսբերման հետ»։ Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել՝ ուսումնասիրելով պատմական, իրավական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Սահմանազատումը ժամանակատար գործընթաց է: Անհնար է ցանկացած ժամանակ սկսել և ավարտել այն կարճ ժամանակում։

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինելու, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովի ստեղծումն ինքնին արդեն առաջընթաց է։

Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Չի բացառվում կանոնավոր հանդիպումների անցկացումը»,- ասել է Բայրամովը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11902անգամ
Վերջին լուրեր