07 / Հուլիս / 2022 : 18-33

Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել (լուսանկարներ)

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։

1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։


1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե, իսկ ներսում՝ միհրաբ։

Մինարե - աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը։

Միհրաբ - աղոթքի համար առանձնացված որմնախորշ։

Մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10454անգամ
Վերջին լուրեր