08 / Հուլիս / 2022 : 13-12

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը․ լուսանկարներ

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայությանը՝ մեկամյա աշխատանքի համար։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱՄՆ դեսպանատնից։

«Շնորհավորում ենք Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը։

ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։

Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5382անգամ
Վերջին լուրեր