08 / Հուլիս / 2022 : 14-09

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուսամ` Ադրբեջանը կվերացնենք աշխարհի երեսից․ Բիլզերյանը հարցազրույց է տվել

«The Armenian Report. Հայաստանում խանութ բացելը նշանակում է, որ դուք ներդրումներ եք կատարում Հայաստանում: Ինչպե՞ս որոշեցիք Ignite խանութ բացել նաև այստեղ (Երևան):

Սա միայն սկիզբն է: Հուսով ենք, որ մենք կարող ենք արտադրություն հիմնել նաև այստեղ, քանի որ մենք ցանկանում ենք վաճառել Ռուսաստանին և ԵՄ-ին: ԵՄ-ում պետք է լինի մինչև ամառվա վերջ:

The Armenian Report. Դուք զինվորական եք, ի՞նչ էիք մտածում 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին։

Ես որոշակի գումար եմ նվիրաբերել գործին:
Հուսով եմ՝ մենք ամբողջությամբ կջնջենք Ադրբեջանին և հուսով եմ՝ կվերացնենք Երկրի երեսից։ Լավ կլինի:


Armenian Report. Իսկ պարտությունից հետո, ինչ պիտի անենք, ինչպես մեր գլուխը վեր բարձրացնենք

Հուսանք, որ Ռուսաստանը կաջակցի մեզ, և մենք կարող ենք պարզապես շարունակել կատարելագործվել: Այստեղ նույնպես շատ ռուսներ են արտագաղթում։ Քանի որ տնտեսությունն ուժեղանում է և երկիրը հզորանում…

The Armenian Report. Ինչպե՞ս եք ցանկանում տեսնել Հայաստանի ապագան:

Ծաղկած: Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ և հեռանում են այնտեղից, շատ հնարավորություններ կան, որպեսզի մենք վաճառենք մեր վեյփերը Ռուսաստանում՝ աջակցելով Հայաստանին և Ռուսաստանին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի դեպքում հնարավորություն կա, այնպես որ, հուսով եմ, որ մենք կարող ենք այն օգտագործել:

Ավելի ամուր կապ հաստատեք Ռուսաստանի հետ և ավելի շատ բիզնես արեք այնտեղ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեն Բիլզերյանը Հայաստանում է։«Պոկերի արքան» առաջին անգամ այցելել էր Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպել էր երկրպագուներին եւ ներկայացրել իր «Դրվածք» գիրքը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 46340անգամ
Վերջին լուրեր