09 / Հուլիս / 2022 : 13-25

Բայդենը հանձնարարել է 400 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

ՄՆ նախագահ Ջո Բայդենըհանձնարարել է 400 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային` փոխանցել են Սպիտակ տան մամուլի ծառայությանից:

«ԱՄՆ նախագահը պետքարտուղարին օժտել է լիազորություններով՝ Ուկրաինային օգնելու նպատակով հատկացնելու մինչև 400 մլն դոլար ընդհանուր գումարի չափով ամերիկյան պաշտպանական արտադրանք և ծառայություններ, ինչպես նաև անցկացնելու ռազմական պատրաստություն և ուսուցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնից նշել են, որ ռազմական օգնության նշված փաթեթում կներառվեն չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համալիր, զինամթերք, հրետանային արկերի, տակտիկական տրանսպորտային միջոցներ և զինատեսակներ:

ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Վաշինգտոնը Կիևին խոստացել է ուղարկել 12 HIMARS համալիր, որոնցից 8-ն արդեն փոխանցվել է։ 2021 թ. հունվարից Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 8 մլրդ դոլար:
Դիտվել է 7811անգամ
Վերջին լուրեր